Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ցեղասպանվածի բարդույթները

Analysis

Ապրիլի 24-ի խորհրդի մասին գրվել են հազարավոր էջեր, հազարավոր մարդիկ, պատմագետներ, հասարակագետներ ու տարբեր ոլորտների գործիչներ փորձել են իմաստավորել և վերաիմաստավորել  Ցեղասպանության պատճառները, հետևանքներն ու այն հսկայական ազդեցությունը, որն ունեցել է այն հայ ազգային ինքնության և հասարակության ձևավորման վրա: Այս տեսանկյունից վերջին տարիներիներին հիշարժան քննարկումների են արժանանում մի շարք հարցեր, որոնք արտաքուստ կապվում են ապրիլի 24-ի խորհրդի հետ, սակայն իրականում թերևս վկայություն են մի շարք հայեցակարգային փոփոխությունների:

Վերջիններիս շարքում հայաստանյան մեդիա և սոցիալական հարթակներում լայնորեն քննարկվում է ավադական դարձած ամենամյա ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշն այրելու արարողությունը: Ընդհանրապես, որևէ պետության խորհրդանիշի դեմ կատարված քայլը երկակի կամ նույնիսկ բազմակի իմաստներ ունի և  տարբեր վերաբերմունքների է արժանանում: Ինքս կողմ չեմ Թուրքիայի դրոշն այրելուն՝ որևէ հանգամանքում, սակայն մյուս կողմից, հասկանալի է, որ դրոշի այրումը նաև որոշակի գնահատական և վերաբերմունք է, ուստի այս տեսանկյունից կողմ չեմ նաև դրոշ այրողներին տարատեսակ պիտակներ և գնահատականներ կպցնելուն:

Բովանդակության մեջ այս քայլն ավելի շատ ուղղված է ոչ թե Թուրքիայի խորհրդանիշի դեմ, այլ Հայաստանի քաղաքացու պահանջատիրության դրսևորում է: Անշուշտ, երևույթի քննադատները կարող են պնդել, թե դա անզորության դրսևորում է և պայքար է հողմաղացների դեմ, սակայն դրոշ այրելը կամ հակառակորդ, նույնիսկ կարելի է ասել թշնամական  երկրի խորհրդանիշի դեմ ուղղված քայլն արդեն իսկ քաղաքական է:

Սակայն Թուրքիայի դրոշի այրումն, ինչպես ասում են, ընդամենը ծաղիկներից է: Վերջին տարիներին հայաստանյան պատմագիտական, հասարակագիտական և, ընդհանրապես, հասարակական հարթակներում փորձ է արվում վերաիմաստավորել Ցեղասպանությունը: Սա չափազանց դժվարին գործընթաց է, քանի որ ուզենք թե չուզենք, հայաստանյան ներկա հասարկության ինքնության ձևավորման մեջ քսաներորդ դարասկզբին մարդկության դեմ կատարված այս հանցագործության դերակատարությունը բավական մեծ է:

Ուստի, այս տեսանկյունից ներկայումս մենք հաճախ կարող ենք հանդիպել ուսումնասիրությունների և երբեմն էլ սովորական կարծիքների՝ ուղղված այն խնդիրներին, որոնք որոշակիորեն տաբուներ են եղել երկար տարիներ: Խոսքը վերաբերում է Ցեղասպանության կատարման մեջ հայկական շրջանակների, հայ քաղաքական կուսակցությունների անկազմակերպվածության հարցերին:

Սա, ի դեպ, բավական հետաքրքրական է, քանի որ 1915-22 թվականների Ցեղասպանությունը միայն հայկական ազգաբնակչության շարունակական կոտորած չի եղել: Նույն այս շրջանում ցեղասպանության զոհ են դարձել նաև հույները, ասորիներն ու Օսմանյան կայսրության այլ ազգային փոքրամասնություններ, բացի այս, վերջին տարիններին բավական լայն տարածում են գտնում ուսումնասիրություններ, որոնք ուղղված են ինքնապաշտապանական մարտերին: Սա ինքին շատ կարևոր քայլ է՝ ցեղասպանվածի հոգեբանությունից  և բարդույթից ազատվելու համար:

Ի դեպ, այստեղ առնվազն ընկալման տեսանկյունից բավական լուրջ խնդիրներ կան, քանի որ տարիներ շարունակ 1915-22 թվականների Հայոց Ցեղասպանությունը հանրային գիտակցության մեջ նստած է որպես հայ ազգաբնակչության անխնա կոտորածի ժամանակաշրջան, սակայն  Շապին Գարահիսարի, Վանի, Սուետիայի և մի շարք այլ տարածքներում կազմակերպված, կարելի է ասել հերոսական ինքնապաշտպանական մարտերը վկայում են Ցեղասպանության մի շարք այլ՝ քննության ենթական շերտերի մասին, ուստի, այս տեսանկյունից այսօրինակ հետազոտությունները դառնում են առավել քան արդիական:

Սա շատ կարևոր պայման է, որպեսզի հայաստանյան հասարակությունը կարողանա հաղթահարել գենոցիդի ենթարկված ազգի բարդույթը: Այս բարդույթը նույնպես հետաքրքիր դրսևորումներ է ունենում՝ ընդհուպ մինչև մեղադրանքներն առ այն, որ հայերն հենց իրենք էին մեղավոր՝ չկազմակերպվելու, չպաշտպանվելու և ինչպես հաճախ մենք կարող ենք լսել բավական կոպիտ արտահայտությամբ՝ «հոտի նման» կոտորվելու մեջ: Սրանք առանցքային խնդիրներ են, որոնք գիտական և հաարակական բոլոր հարթակներում հարկ է, որ մանրամասն ու բազմակողմանի քննության ենթարկվեն՝ առանց զգայական տարրերի ու վերաբերմունքի:

Վերջապես անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում հայոց Ցեղասպանության տեղին և դերին՝ պետք է շեշտել, որ այն բավականաչափ հստակ չէ:

 2000-ականների սկզբին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձ արեց Ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը միջազգային հանրության կողմից դարձնել Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգերից մեկը: Սա, ի սկզբանե, կարելի է ասել ձախողված ձեռնարկ էր, քանի որ նման մասշտաբի իրողությունները դարձնել պրակտիկ քաղաքականության սուբյեկտ պարզապես անհնար է:

Ներկայումս նույնպես Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի արտաքին քաղաքականության սլաքներից մեկն է, սակայն պետք է նշել, որ հայեցակարգային առումով այստեղ առկա են բազմաթիվ խնդիրներ, քանի որ Ցեղասպանության պարագայում մենք գործ ունենք գործնական քաղաքականության և դիվանագիտության չափումներից դուրս եկող մի իրողության հետ, որը չափազանց դժվարությամբ կարող է խմբագրումների ենթարկվել, իսկ քաղաքականության մեջ նման երևույթները չեն կարող տեղավորվել: Ուստի, այս տեսանկյունից հայկական պետականությունը սկզբունքային և կոնցեպտուալ բնույթի առանցքային բազմաթիվ հարցեր ունի լուծելու:

Աղասի Մարգարյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal