Իր գործելակերպը թուրքական վարչակարգը շարունակում է նաև Սիրիայի ժողովրդի դեմ. սիրիական կուսակցություն
ПолитикаՍիրիայի ազգային երիտասարդական կուսակցությունն ապրիլի 25-ին տարածել է հայտարարություն Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ Սիրիայի ազգային երիտասարդական կուսակցությունն իր զորակցու թյունն է հայտնել հայ ժողովրդի և, մասնավորապես, սիրիահայությանը՝ Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ, որին հայ ազգը ենթարկվել է Օսմանյան պետության ձեռքերով անցած դարի՝ 1915թ. Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և պատերազմից հետո:
«Այս կոտորածները հայտնի են որպես հայերի բնաջնջում և հայկական ջարդեր, կամ մեծագույն ոճրագործություն, քանի որ Օսմանյան պետությունը միտումնավոր և կազմակերպված կերպով իրագործել էր հայ բնակչության բնաջնջում։
Նախորդ դարին որդեգրած իր գործելակերպը թուրքական վարչակարգը շարունակում է ներկայումս նաև Սիրիայի ժողովրդի դեմ, - նշվում է Սիրիայի ազգային երիտասարդական կուսակցության հայտարարության մեջ։