ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է անվանել Թուրքիայի ավիահարվածները Սիրիայում և Իրաքում
ՄիջազգայինՌուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրաքում և Սիրիայում Թուրքիայի իրականացրած ավիահարվածների պատճառով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` մեջբերելով արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո հաղորդագրությունը:
«Խոսքը քրդական ուժերի դեմ թուրքական գործողությունների մասին է, որոնք իրապես պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ ցամաքում: Այն պարագայում, երբ պայքարն ահաբեկչության դեմ Սիրիայում և Իրաքում դեռ չի ավարտվել, նման գործողությունները միանշանակ չեն նպաստում հակաահաբեկչական միավորման ջանքերին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նման գործողություններն անընդունելի են անվանել, որոնք հակասում են միջպետական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին:
Ավելի վաղ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ թուրքական ավիահարվածների առթիվ իր մտահոգությու