Հղի Պոլինա Գագարինան կլորացած փորն է ցուցադրել
LifestyleՀղի Պոլինա Գագարինան կլորացած փորն է ցուցադրել: Անցյալ աշնանը հայտնի դարձավ, որ երգչուհին ու նրա ամուսինը՝ Դմիտրի Իսխակովը, սպասում են իրենց առաջին ընդհանուր երեխայի ծննդին: Սակայն երգչուհին չէր մեկնաբանել լուրը, դադարել էր ներկայանալ հանրությանն ու նախընտրում էր ազատ, մարմինը չընդգծող հագուստ հագնել:
Մի քանի ժամ առաջ Պոլինան իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել լողափին՝ ցուցադրելով կլորիկ փորը:
«Իմ նոր երգը՝ #ДРАМЫБОЛЬШЕНЕТ, շարունակում է գրոհել հիթ-շքերթները: Իսկ այս լուսանկարը պարզապես այստեղ կթողնեմ»,- լուսանկարը մակագրել է երգչուհին:
Սա Պոլինայի երկրորդ երեխան է: Դերասան Պյոտր Կիսլովի հետ ամուսնությունից նա 9-ամյա որդի ունի՝ Անդրեյը: