Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան


«Մեր արվեստագետներն ունեն իմաստնություն, թե որ ուժի հետ պետք է հույսեր կապեն»

Հասարակություն

Iravunk.com-ը գրում է.

Երեւանի փոխքաղաքապետ, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի ավագանու ՀՀԿ թեկնածու ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, «Իրավունքի» հետ զրույցում ամփոփելով վերջին հինգ տարիները, վստահեցրեց, որ այսօր Երեւան քաղաքը շատ ոլորտներով է հարստացել, բայց նաեւ շեշտեց բազմաթիվ առկա բացեր, որոնք, ըստ զրուցակցի, ներդրումներ ու ժամանակ են պահանջում:

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԻ ՈՐԵՎԷ ՓՈՂՈՑՈՒՄ ԽՈՂՈՎԱԿ ՉԻ՞ ՊԱՅԹՈՒՄ»

- Անշուշտ, առկա են բազմաթիվ բացեր, որոնք ե՛ւ ժամանակ, ե՛ւ ահռելի ներդրումներ են պահանջում: Բայց միշտ չէ, որ Երեւան քաղաքի համայնքային բյուջեն ի զորու է վերջնակետի հասցնելու դրանք, որից կարող են գոհունակ լինել բոլորը: Հաճախ է հասարակության զգալի հատվածը այս կամ այն ոլորտից խնդիրներ մատնանշում, դժգոհում, իսկ եվրոպական կամ ամերիկյան որեւէ քաղաքի որեւէ փողոցում խողովակ չի՞ պայթում: Կամ երբ ձյուն է գալիս, Երեւան քաղաքից շատ ավելի վատ իրավիճակում չե՞ն հայտնվում, չէ՞ որ տեսանյութերով, լրագրերով ականատես ենք լինում պարալիզացված Նյու Յորքի, Բրյուսելի, Փարիզի պես քաղաքների երթեւեկի սահմանափակումներին, որոնք մեծ քաղաքների համար են: Իսկ Երեւանը մեր չափանիշների մեջ մեծ քաղաք է, որովհետեւ չի ուրվագծվել այսքան ժողովրդի համար` գրեթե միլիոն ու 200.000 հանրույթի համար, եւ շատ օրինաչափ է, որ մի շարք փողոցներ ավելի նեղլիկ են, քան ենթադրվում էր այսօրինակ բնակչության պարագայում: Բայց դրանից խուսափելու միջոցը քաղաքը նոր այլընտրանքային ճանապարհներով բեռնաթափման հնարավորությունն է, որին միտված` կրկին քայլեր ձեռնարկվեցին: Դրա վառ ապացույցը Իսակով-Լենինգրադյան պողոտան է, որը գեղեցիկ քայլ էր երեւանցիների համար: Եվս 4 նման հանգույց նախատեսված է, որոնք կիրականացվեն այս տարիների ընթացքում եւ թույլ կտան շրջանցելու  մայրաքաղաքը, հատկապես` մարզեր գնացող մեր քաղաքացիների համար:

«ԱՐՎԱԾՆ ԱՅՆՔԱՆ ՏԵՍԱՆԵԼԻ Է, ՈՐ ԹՎԱՐԿԵԼԸ ԳՈՒՑԵ ՄԻ ՔԻՉ ԱՆՏԵՂԻ Է»

-Մշակութային առումով ինչպե՞ս կամփոփեք արված ու չարված կարեւոր գործերը:

- Վերջին տարիներին Երեւան քաղաքում մշակույթի, կրթության եւ սպորտի բնագավառում ունեցել ենք զգալի ձեռքբերումներ, որոնք, իհարկե, դյուրամարս չէին` ջանք են պահանջել: Մշակույթի դաշտում կառանձնացնեի Երեւան քաղաքի թե՛ հյուրերի, թե՛ բնակիչների համար արդեն սիրելի դարձած ավանդական միջոցառումները` «Երեւանյան ամառի» շրջանակներում: Անշուշտ, ունեցել ենք նաեւ ոչ այդքան հաջող ծրագրեր, որոնք զտվել են, եւ հաջորդող տարում ունեցել ենք ավելի կոկիկ միջոցառումներ: Մեծ ձեռքբերում կարող եմ համարել Երեւանի քաղաքապետարանի 25 երաժշտական դպրոցների հիմնանորոգումները: Այս տարիների ընթացքում բոլորը հիմնանորոգված ու ջեռուցված են, վերջերս նույնիսկ անցել ենք երաժշտական գործիքների նվիրատվության: Սա առանձին ծրագիր է, թեպետ մշակութային կրթությունը, հեռանկարային է իր արդյունքով, բայց այսօր արդեն ունենք զգալի արդյունքներ, մեր երեխաների զգալի մասը դափնեկիրներ են ամենատարբեր միջազգային փառատոներում, որը պատիվ է բերում ե՛ւ Հայաստանի Հանրապետությանը, ե՛ւ հային: Մարզական ոլորտում նույնպես ունեցանք սպորտդպրոցների վերանորոգման եւ հիմնանորգման աշխատանքներ: Արվածն այնքան տեսանելի է, որ թվարկելը գուցե նույնիսկ մի քիչ անտեղի է, յուրաքանչյուր բնակիչ այս տարիների ընթացքում իր վրա զգաց արվածը` մեկն իր բակի մակարդակի մեջ, մյուսն իր երեխայի կրթության, մեկ ուրիշն ազատ ժամանցի տրամաբանությամբ` ավելի հարմարավետ փողոցների ու այգիների: Կարծում եմ` մեր հասարակությունը գնահատում է արված ներդրման ջանքը եւ գիտակցում: Երեւանը հանդիսանում է տարածաշրջանի այն մայրաքաղաքներից, որն ունի միջազգային մի շարք հեղինակավոր փառատոներ` թատերական, կինոարվեստի, դասական երաժշտության, եւ հաճախ հյուրընկալում ենք անվանի ստեղծագործողների, կատարողական արվեստի ներկայացուցիչների, որոնք երբեւէ տարածաշրջանի մեկ այլ քաղաքում չեն եղել, բայց հաճույքով են գալիս Երեւան, սիրում եւ գնահատում են մեր հանդիսականին` փոխադարձ վստահության, ջերմ մթնոլորտ է ստեղծված: Պետք է նշել, որ նրանցից շատերը առաջին այցից հետո ծրագրում են հաջորդողը:

«ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԵՐ ԹԻՄԱԿԻՑԸ ԼԻՆԵԼ»

- Պարոն Սուքիասյան, որպես Երեւանի ավագանու թեկնածու ինչպե՞ս կորակեք Միքայել Պողոսյանի շուրջ ստեղծված աղմուկը, եւ ի վերջո, նա մնա՞ց ցուցակում, թե` հրաժարվեց, որեւէ հստակ պատասխան այդպես էլ չեղավ այդ մասին: 

- Նախ, կարծում եմ` թյուրըմբռնում էր տեղի ունեցել: Դա պայմանավորված էր նրանով, որ մարդը նոր էր Երեւան վերադարձել եւ ինքնաթիռից իջնելուց անմիջապես հետո հարցերի տեղատարափին գուցե ոչ այնքան համազոր էր պահի տակ պատասխանել, որը շատ մարդկային էր, կարող է ցանկացածի մոտ լինել այդպիսի վերաբերմունք: Բայց Միքայել Պողոսյանը մեր թիմակիցն է, մեր գործընկերն է, շարունակում է իր տեղում լինել եւ մնալ ավագանու թեկնածուների ցուցակում: Հաշվի առնելով նրա կշիռը, նաեւ շփումները` այլ մշակութային գործիչների հետ, որոնք ընդգրկված չեն ավագանու ցանկում, կարծում եմ, մեր հետագա աշխատանքը լինելու է արդյունավետ: Նա հրաշալի տիրապետում է կինոարվեստին, թատերավեստին, երաժշտարվեստին: Կարծում եմ` իր կերպը ե՛ւ գործադիրի, ե՛ւ օրենսդիրի համագործակցության արդյունքում արդյունավետ կլինի:

ԹՈԽԱՏՅԱՆԻ ՈՒ ԴԵՄՈՅԱՆԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԼԻՆԵԼԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՄԲ

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ նախկին ցուցակից Հրանտ Թոխատյանն ու Հայկ Դեմոյանն այս անգամ չեն մասնակցում:

- Կարծում եմ` հարցն իրենց է պետք ուղղել: Անձնապես խիստ մտերիմ եմ  երկուսի հետ էլ: Մարդիկ ունեն երկրից տեւական բացակայելու խնդիր, Թոխատյանը` ֆիլմերի նկարահանումների մասով, Դեմոյանը` համապատասխան գիտական աշխատանքներ եւ ուսումնասիրություններ իրականցնելու արտերկրում: Ըստ էության երկուսի դեպքում էլ, այն պայմանավորված է մասնագիտական ծանրաբեռնվածությամբ, եւ այստեղ մեկը մյուսին չի մերժել: Ընդհակառակը` հրաշալի գործընկերներն են, որոնց հետ 5 տարի պարբերաբար շփումներ ենք ունեցել եւ գնահատում, կարեւորում եմ նրանց դերակատարումը` ավագանու գործունեության մեջ:

«ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ»

- Քաղաքապետի ու ավագանու պաշտոնների համար պայքարող մրցակից երկու ուժերի ցուցակներում կարծես մշակութային գործիչները բացակայում են, ուսումնասիրե՞լ եք նրանց ծրագրերը: 

- Քարոզարշավը նոր է սկսվել, դեռ տարածված չէ նրանց ծրագրերն ու տեսլականը, հետեւաբար օրինաչափ է, որ չեմ տիրապետում որեւէ ծրագրին, այդ թվում` եւ մշակութային իրենց հնարավոր պատկերացումներին: Հարգանքով եմ վերաբերվում մեր մրցակիցներին, շատերին անձնապես ճանաչում եմ: Բոլոր դեպքերում, նրանք քաղաքական ուժեր են եւ ինքնադրսեւորման ճանապարհն են համարում ավագանիում իրենց տեղն ու դիրքն ունենալը: Հավանաբար, հարցն իրենց է պետք ուղղել, թե ինչու հեղինակավոր մտավորականներ, արվեստագետներ առկա չեն իրենց ցանկում: Բայց դա ինձ շատ չի զարմացնում, կարծում եմ` մեր արվեստագետներն ունեն իմաստնություն եւ կարողանում են զանազանել, թե որ եւ ինչ փորձառություն ապրած ուժի հետ պետք է ընթանան եւ հույսեր կապեն:

«ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆԻ ՀԵՏ»

-Ստացվում է, որ Հանուն Երեւանի մշակութային կյանքի, ստեղծագործական աշխատանքը հետին պլա՞ն եք մղել:

- Այս դեպքում` այո, Հանուն Երեւանի միառժամանակ ստեղծագործականը կզիջի: Բայց չի նշանակում, որ իսպառ բացակայում եմ այդ ոլորտից, այն իմ հարազատ ոլորտն է, այնտեղ է իմ լիարժեք երամը, ու չեմ չեզոքացվել եւ ոչ մեկից: Այսօր էլ ակտիվ եմ հետեւում, նաեւ հնարավորության դեպքում մասնակցում ծրագրերին` իմ ընկերների նախաձեռնություններին: Անշուշտ ափսոսանք ունեմ, որ քիչ եմ կարողանում շփվել, շփումների զգալի հատվածը դարձել է գործնական, որոնք ինձ եւ իրենց համար մի քիչ օտարոտի են, բայց ովքեր իմ իսկական ընկերներն են, հրաշալի գիտակցում են եւ իմ կերպը: Երախտապարտ եմ ճակատագրին, որ ունեմ մշակույթի ոլորտի փայլուն ընկերներ, լայն շրջապատ, որոնք այսօր էլ շարունակում են նաեւ ինձ նշանակություն տալ: Բարեբախտաբար, երբեմն-երբեմն կարողանում եմ ինձ թույլ տալ այս կամ այն ստեղծագործական աշխատանքին լծվելու, որոնք հիմնականում լինում են պետական, կառավարական, երկրի համար հույժ կարեւոր նախաձեռնություններ, մասսայական հանդիսություններ, որոնք անշուշտ կրում են գաղափարաքարոզչական ինչ-ինչ հենք: Միշտ չէ, որ կարողանում եմ վարչարարությունը համատեղել ստեղծագործական աշխատանքի հետ, դյուրին չէ, բայց փորձում եմ ուժերիս ներածին չափով: 

ԱՐՄԱՏՆԵՐՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Է

- Պարոն Սուքիասյան, Հայոց ցեղասպանությունը առնչվում է յուրաքանչյուր հայի ճակատագրի հետ: Ձեր ընտանիքի հետ ի՞նչ աղերսներ ունի: 

- Հայոց ցեղասպանությունն իմ ընտանիքի հետ առնչվել է այնքանով, որ, այո, մենք Արեւմտյան Հայաստանից ենք` Ալաշկերտից եւ Մուշից: Իմ մի կողմը գաղթել է շատ ավելի շուտ` 1899 թվականին, իսկ մայրական կողմս` 1915-ին. գաղթել են սկզբում Վրաստանի Սիոն գյուղ, հետո` տեղակայվել Լոռի:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

«ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»