Հղի Բեյոնսեն ներկայացել է վառ կարմիր զգեստով
LifestyleՄի քանի օր առաջ մենք գրեցինք, որ հեռավոր Լոս Անջելեսում տարեդարձն է տոնել Ջեյ Զիի հիմնադրած Roc Nation ընկերության փոխնախահայ Լեննի Սանտյագոն:
Երեկույթին մասնակցել են դերասան Քեւին Հարտը, DJ Khaled-ը, Ջեյ Զին եւ Բեյոնսեն:
Հղի Բեյոնսեն հանրությանը ներկայացել էր Prada-ից 700 դոլար արժողությամբ կոշիկով:
Պապարացիներին չէր հաջողվել շատ լուսանկարներ անել, բայց ահա մեկ շաբաթ անց Բեյոնսեն ինքն է Instagram-ում երեկույթից լուսանկարներ հրապարակել:
Երգչուհին, սակայն, հին ու բարի Polaroid-ով արված լուսանկարները չի մեկնաբանել: