Ռեփեր Մոտն ու կինը վայելում են իրենց մեղրամիսը
LifestyleՎերջերս Black Star խմբի ռեփեր Մոտն ամուսնացել է։ Նա և ընտրյալը` մոդել Մարիա Գուրալին, զագսով ամուսնացել էին դեռևս նախորդ տարվա օգոստոսին։ Զույգն ընտրել է ապրիլ ամիսը, քանի որ 3 տարի առաջ հենց ապրիլին են հանդիպել։
Peopletalk-ը գրում է, որ այժմ Մոտն ու իր կինը հանգստանում են Հունաստանում։ Զույգը բազմաթիվ լուսանկարներ է հրապարակում, որտեղ նրանք լավ ժամանակ են անցկացնում, նետ ու աղեղով կրակում և զբոսնում։
Հիշեցնենք, որ Մոտն ու Մարիան ծանոթացել են Ինսթագրամի միջոցով։