Թուրքական «Գալաթասարայ»-ը հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով
ՄիջազգայինԹուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը սկսել է հետաքրքրվել հայկական «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Fotospor-ը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը հայտնվել է «Գալաթասարայ»-ի տրասնֆերային ցուցակում:
Թուրքական ակումբը ցանկանում է նրա միջոցով փոխարինել պորտուգալացի ֆուտբոլիստ Բրումային, ով հեռանում է «Գալաթասարայ»-ից:
Բիչախչյանը Հայաստանի Մ19 տարեկանների ազգային թիմի անդամ է: Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ նա 17 տարեկան է և այս մրցաշրջանում «Շիրակ»-ի կազմում մասնակցել է 20 խաղի` խփելով 5 գոլ: