Եթե երգչուհին պատրաստ չէ դա իրականացնել, պետք չէ նրան դնել անհարմար վիճակում. Արամայիս Հայրապետյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը զրուցել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ: Նախորդ ամիս Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությանը Արամայիս Հայրապետյանը արժանացավ «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին՝ Արամ MP3-ի «Դե ասա» տեսահոլովակի համար: Ռեժիսորի վերջին աշխատանքներից է Իվետա Մուկուչյանի «Ամենա-ամենա» տեսահոլովակը, որի պրեմիերան կկայանա վաղը:
«Իվետայի «Ամենա-ամենա» տեսահոլովակի վրա աշխատել ենք ես ու Գերմանիայից՝ Սալար Խերադփեջուն: Ճիշտ է՝ մենք ռեժիսորներով իրար չենք հանդիպել, քանի որ նա Գերմանիայում իրականցվող կադրերով է զբաղվել, ես՝ Հայաստանի, սակայն պետք է ասեմ, որ աշխատանքն իրականացել է շատ սահուն ու առանց խոչընդոտների: Իհարկե, այս հարցում մեծ դեր ունեցավ հենց Իվետան: Նա հրաշալի ճաշակ ունի ու կարողացավ նաեւ լավ համատեղ աշխատանք կազմակերպի: «Ամենա-ամենա» երգն արդեն ծանոթ է հանդիսատեսին, բայց տեսահոլովակով այն նորություն կլինի, քանի որ գունային ոճով ու կերպարներով այն շատ-շատ հետաքրքիր է: Այստեղ չկա սյուժետային գիծ, փոխարենը կան համարձակ կերպարներ, որոնք կարտահայտեն երգչուհու հոգեվիճակը: Կարծում եմ՝ շատ լավ է ստացվել ու հանդիսատեսին դուր կգա»,- պատմեց Արամայիս Հայրապետյանը:
Շարունակությունը՝ այստեղ: