Մերկելը հորդորել է Թուրքիային գործել իրավական պետության չափորոշիչների շրջանակում
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին առաջնորդվել իրավական պետության չափորոշիչների շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Բեռլինում ելույթի ժամանակ Մերկելը նախազգուշացրել է Թուրքիային ԵՄ հետ անդամակցության շուրջ բանակցություններից հրաժարվելու հավանականության հարցով: «Եվրոպայից Թուրքիայի հրաժարվելը ձեռնտու չէ ոչ Թուրքիային, ոչ էլ Եվրոպային»,- ասել է նա:
Կանցլերն անդրադարձել է նաև Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեին` նշելով, որ դաշնային կառավարությունը լուրջ մտահոգություններ ունի այն հարցի առնչությամբ, որ հանրաքվեի քարոզարշավը հավասար պայմաններում չի իրականացվել: