Ռազմատենչները

Հայկական կայքերից մեկին տված հարցազրույցում Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը հերթական անգամ կոչ է արել գրավել նոր տարածքներ և ոչնչացնել հակառակորդի կրակակետերը: Անշուշտ, ռազմական տեսանկյունից գուցե և Բադասյանի կոչերի մեջ տրամաբանություն կա, սակայն հետաքրքիր է, որ ազատամարտիկն ու նախկին զինվորականը նման հայտարարություններով է հանդես գալիս: Ի դեպ, ոչ պակաս հետաքրքիր է, որ մոտեցումներ ունեցողներ՝ Բադասյանից բացի, նույնպես կան: Սակայն վերջիններս թերևս չեն ուզում խոստովանել, որ նոր տարածքներ հնարավոր է գրավել միայն հարձակման դեպքում, իսկ հարձակման դեպքում նախկին զինվորականները փաստացի գիտեն, որ հարձակվող կողմի կորուստները միշտապես գերազանցում են պաշտպանվող կողմին:

Նման պայմաններում արդյո՞ք այսպիսի ռազմատենչ կոչերը նպատակահարմար են, թող որոշի ընթերցողը: Անշուտ, պետք է նշել, որ ռազմաճակատում կան խնդիրներ, յուրքանչյուր նոր զոհ ողբերգություն է, սակայն արդյո՞ք եթե անգամ նոր տարչածքներ գրավվեն՝ այս հարցը կլուծվի և շարունակական զոհեր չեն լինի: Կարծես թե նման երաշխիքներ չկան, քանի որ, որքան էլ ցավալի է, պատերազմը շարունակվում է, և այստեղ թերևս պետք է միջոցներ ձեռք առնել զոհերից խուսափելու համար, և ոչ թե այս խնդիրը լուծել նոր հարձակումներով ու նոր զոհերով:

Միքայել Գալստյան

loading...
Ալվարո Մորատան համոզել է Ռեալի ղեկավարությանը բաց թողնել իրեն ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Վայք և Զառիթափ խոշորացված համայնքներում որևէ ծրագիր անավարտ չի մնացել. ՏԿԶ նախարար Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող էր խառնվել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին. Սպիտակ տուն Չելսիի հարձակվողը համալրել է Լիոնը Ֆրանսիայի Թրաբլե քաղաքի ավտոբուսում պայթյուն է որոտացել Նախարար Հարությունյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորությունները Ռեալի կիսապաշտպանը տեղափոխվել է Ռեալ Սոսիեդադ Արցախում զբոսաշրջությունը մայիսին աճել է 222%-ով Բրազիլիայում ֆինանսների նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար Վթար Մոլդովական փողոցում. կա երկու վիրավոր Լայպցիգը 80 միլիոն եվրո է պահանջել կիսապաշտպանի համար ՀՀ կառավարության ծրագրի 36 բնապահպանական միջոցառումների համատեքստում կանաչ տնտեսության գաղափարն է Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Ֆեթր տոնի առթիվ Goal.com. Խամեսը ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Ցեղասպանությունից մազապուրծ հայերի լուսանկարները զետեղվել են Հրազդան Թոքմաջյանի պատկերագրքում Կարեն Կարապետյանը 2016 թվականի պետբյուջեի կատարման շուրջ կառուցողական քննարկումներ է ակնկալում Գորայքի բնակիչներին «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն կմատուցվեն բարձրորակ ծառայություններ Միլանը մոտ է հերթական տրանսֆերն իրականացնելուն ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
website by Sargssyan