Ազատվում ենք կնճիռներից բրնձի օգնությամբ
LifestyleԿնճիռները յուրաքանչյուր կնոջ ցավոտ կողմերից են: Դեմքի, պարանոցի, ձեռքերի կնճիռներից ու ծերացումից խուսափելու համար պարտադիր չէ դիմել թանկարժեք կոսմետիկ միջոցների օգնությանը:
Եթե հետևողական լինեք` այդ հարցում ձեզ մեծ օգուտ կարող է տալ սովորական բրինձը: Պարզվում է, որ տնային պայմաններում պատրաստված բրինձը օգնում է ազատվել կնճիռներից: Այն ունիվերսալ է, կօգնի ցանկացած տիպի մաշկ ունեցող կանանց. ոչ միայն կօգնի ազատվել խորշոմներից, այլ նաեւ կփափկեցնի ու կսնուցի մաշկը:
Եռացրած ջրի մեջ լցրեք բրնձի ալյուր եւ դրանից երկու անգամ ավել բրնձի թեփ. խառնեք՝ ստանալով համասեռ զանգված: Դիմակը քսեք այն հատվածներին, որտեղ անհրաժեշտ է, թողեք 15 րոպե եւ լվացեք գոլ ջրով: Պարբերաբար կրկնեք գործընթացը եւ արդյունքը շատ շուտ կզգաք:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: