Առողջ նախաճաշ, որը կազատի շատակերությունից
LifestyleԱմերիկացի գիտնականները հետազոտել և ապացուցել են, որ պրոտեինով հարուստ նախաճաշն օգնում է պահպանել քաշը եւ ազատում է շատակերությունից:
Հետազոտությանը մասնակցել են խմբերի բաժանված 20 գեր կանայք: Առաջին խումբն ընդհանրապես չի նախաճաշել, երկրորդն օգտագործել է սպիտակուցային մթերքներ (ձու եւ միս), իսկ երրորդ խմբի անդամները սովորական նախաճաշ են կերել` արագ պատրաստվող շիլաներ: Ընդհանուր առմամբ, նախաճաշը 350 կալորիա է պարունակել:
Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ նախաճաշին օգտագործվող սպիտակուցային մթերքները երկարատեւ հագեցվածության զգացողություն են առաջացնում եւ անջատում են ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է պարբերաբար եւ անառողջ ուտելիք ընդունելու համար:
Որպես նախաճաշի կատարյալ բաղադրիչներ մասնագետները խորհուրդ են տալիս ձուն, միսը, յոգուրտը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: