Զուրաբյանը վստահեցնում է՝ Մուկուչյանն իր մատներից կոմպլեքսավորվում է
ՀասարակությունԻնչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ու ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի միջեւ նիստի ընթացքում վեճ է տեղի ունեցել:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Լ. Զուրաբյանն ասաց. «Տիգրան Մուկուչյանն ակնհայտորեն իմ մատներից կոմպլեքսավորվում է: Մատով խոսելաձեւը ինձ հատուկ ժեստերից է: Ակնհայտորեն իմ մատներից նա կոմպլեքսավորվում է: Ես չեմ զբաղվելու հոգեբանական վերլուծություններով: Չեմ կարծում, որ որեւէ բան եմ անում, որոնք այլ տեղերում հանգիստ չեմ անում: Ուղղակի կոնկրետ մարդը կոմպլեքսավորվում է իմ մատներից: Մնացածն արդեն իրենից հարցրեք, թե իր ենթագիտակցական խնդիրներն ինչի հետ են կապված»:
Խոսելով բուն թեմայի՝ ՍԴ ներկայացրած դիմումի մասին, պատգամավորը հայտարարեց, որ որեւէ նպատակ չունի՝ Տիգրան Մուկուչյանի հետ ընդհանուր հայտարարի գալու: