Գեր մարդկանց առավելությունը
LifestyleԹե´ կնոջ, թե´ տղամարդու համար գիրությունն իսկական գլխացավանք է: Այն բավական շատ թերություններ ունի: Գեր մարդիկ տառապում են նաեւ շաքարախտից, սիրտ-անոթային հիվանդություններից եւ այլն: Այս ամենին հակառակ, բժիշկները գտել են նիհարների նկատմամբ գեր մարդկանց մեկ առավելություն: Բժիշկները բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարել ավտոմեքենաների վթարներից տուժած հետիոտների եւ հեծանվորդների հիվանդությունների վերաբերյալ: Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ վնասվածքներն ավելի թեթեւ են եղել, քան նիհարներինը: Մի կողմից դա բնական է: ճարպակալում ունեցողների եւ պարզապես գեր մարդկանց մոտ հավելյալ պաշտպանական ճարպաշերտ կա, որը կանխարգելում է կոտրվածքները կամ այլ վնասվածքները:
Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ ավելորդ քաշով մարդիկ նվազ շարժունակ են, իսկ եթե շարժվում են էլ, ապա բավականին դանդաղ: Հետիոտների մեծ մասը վթարի է ենթարկվում դանդաղկոտության պատճառով:
Ուսումնասիրության հեղինակները նախազգուշացնում են, որ նման վիճակագրությունը ճարպակալության եւ ավելորդ քաշի դեմ պայքարը դադարեցնելու պատրվակ չէ: Մանավանդ, որ գեր մարդն ավելի դանդաղ է ապաքինվում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: