Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է 51 դոլարից
ՄիջազգայինBrent ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի բորսայում աճուրդների ընթացքում նվազել է 1,3 տոկոսով և կազմել բարելի համար 50,78 դոլար: Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները, գրում է vedomosti.ru-ն:
Նյու Յորքի բորսայում աճուրդների ընթացքում WTI ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,89 տոկոսով և կազմել բարելի համար 48,68 դոլար: