Փաստաբանը վստահեցրել է, որ Լապշինն իրեն նորմալ է զգում
ՄիջազգայինՁերբակալված բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Բաքվի մեկուսարանում հանդիպել է փաստաբանին:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում փաստաբան Էդուարդ Չերնինը նշել է, որ Լապշինն այժմ բուժում է ստանում:
«Բուժումը շարունակվում է, նա իրեն նորմալ է զգում, առողջության վատացում չկա: Լապշինը նաև հանդիպել է քննիչի հետ և ծանոթացել քննչական նյութերին: Քննիչը նրան անհրաժեշտ հարցեր է տվել: Քննությունը դեռևս շարունակվում է, մոտակա օրերին սպասվում է դրանց ավարտը»,- ասել է փաստաբանը:
Չերնինի խոսքով` Լապշինը չի մտածում Արդարադատության նախարարության հիվանդանոց տեղափոխվելու մասին:
Վերջին շրջանում Լապշինի մոտ առաջացել էր գլխացավ և արնահոսություն: