Աբեն որոշակի առաջընթաց է արձանագրել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կազմման ուղղությամբ
Международные новостиՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերյան հանդիպումից հետո կատարվել են կոնկրետ քայլեր խաղաղության պայմանագրի կազմման ուղղությամբ:
«Մենք իմ հարազատ Նագատո քաղաքում հայտարարել են մեր վճռականությունը կարգավորել խաղաղության պայմանագրի հարցը մեր սեփական ձեռքերով: Դրանից հետո անցել է չորս ամիս, և ես ժամանել եմ Մոսկվա` կատարելով խոստումս: Անցած չորս ամսվա ընթացքում կատարվել են կոնկրետ քայլեր մեր ընդհանուր նպատակի ուղղությամբ»,- ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասել է Աբեն:
Նա նաև այս քայլերի զարգացման վստահություն է հայտնել: