Թուրքիայում հաստատել են սահմանադրական փոփոխութունների փաթեթը
ՄիջազգայինԹուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հաստատել է երկրի Սահմանադրության փոփոխությունների փաթեթը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գյուվենը` հրապարակելով ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի պաշտոնական արդյունքները:
Պաշտոնական տվյալների համաձայն` սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 25.1 մլն ընտրող (51.41 տոկոս), դեմ` 23 մլն (48.59 տոկոս):
Հիշեցնենք, որ հանրաքվեն կայացել է ապրիլի 16-ին, որի արդյունքում թուրք քաղաքացիները քվերակել են նախագահի լիազորությունների ընդլայնման և խորհրդականից երկրի նախագահական կառավարման համակարգին անցնելու օգտին:
Ըստ փոփոխությունների` խորհրդարանակնների թիվը 550-ից հասնելու է 600-ի, իսկ պատգամավորների թեկնածուների տարիքը 25-ից նվազեցվում է 18-ի: Նախագահն ու խորհրդարանը ընտրվելու է 5 տարի ժամկետով, սակայն նախագահը չի կարողանա երկրի ղեկավարի պաշտոնը երկու անգամից ավել զբաղեցնել:
Երկրում հերթական նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2019-ի նոյեմբերի 3-ին: