ՄԱԿ-ում անընդունելի են համարել հարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի վրա
ՄիջազգայինՀարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի վրա եւ նրա պատգամավորներին ծեծի ենթարկելն անհարդուրժելի են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով երկրի իրադրությունը խորհրդարանի խոսնակի ընտրութ յուններից հետո:
«Բռնությունը, որն ուղղված Է ժողովրդավարության ինստիտուտների եւ ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների դեմ, անհանդուրժելի Է»,- ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Ապրիլի 27-ին Մակեդոնիայի խորհրդարանի խոսնակ Է ընտրվել Էթնիկ ալբան Թալաթ Ջաֆերին: Դա դժգոհություն Է առաջացրել եւ հանգեցրել բողոքավորների հարձակմանը խորհրդարանի վրա: Բողոքավորները երեկոյան բռնությամբ ներխուժել են Հանրապետության ժողովի շենք եւ ծեծել ընդդիմության առաջնորդ Զորան Զաեւ ին եւ ընդդիմադիր՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության մի քանի պատգամավորների, ինչպես նաեւ ալբան խորհրդարանական Զիյադին Սելին:
Երեկոյան Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումն իրականացրել Է պատգամավորների ազատման գործողություն, որոնց արգելափակել Էին խորհրդարանի մամուլի կենտրոնում:
Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովն ուղերձով դիմել Է ազգին եւ հորդորել Է խոշորագույն կուսակցությունների առաջնորդներին՝ միասին քննարկել քաղաքական ճգնաժամից խաղաղ ելք գտնելու միջոցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոս տին: