Ճապոնիայում հրաբուխն ավելի քան 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն Է արտանետել
ՄիջազգայինՍակուրաձիմա հրաբուխը 3200 մետր բարձրությամբ մոխրի ու ծխի սյուն Է արտանետել Ճապոնիայի Կյուսյու հարավային կղզում, ինչի մասին հայտնել Է տեղի օդերեւութաբանական վարչությունը:
Վերջին անգամ հրաբուխն արթնացել Է անցյալ տարվա ամռանը:
Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ ցանկացած պահի կարելի Է սպասել նոր արտանետման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: