Բաքվի կենտրոնում երիտասարդ տղամարդը փորձել է ինքնահրկիզվել
ՀասարակությունԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնում երիտասարդ տղամարդը փորձել է ինքահրկիզվել։
Ինչպես հաղորդում է АПА-ն՝ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի միջազգային բանկի գլխավոր գրասենյակի շենքի առջեւ։ 40-ամյա Էմիլ Ալիեւը սպառնացել է կյանքին վերջ տալ ինքնահրկիզմամբ։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները Է. Ալիեւի հետ պրոֆիլակտիկ զրույց են անցկացրել, որից հետո նա հրաժարվել է իր մտադրությունից։
Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ Է. Ալիեւը ցանկացել է կյանքին վերջ տալ ինքնասպանությամբ, քանի որ ավազակության զոհ է դարձել։ Վերջինի դիմումով ոստիկանները հետաքննություն են սկսել։