Թեյի չարաշահման վտանգները
LifestyleՎերջին շրջանում բրիտանացի գիտնականների կատարված հետազոտությամբ պարզվել է, որ շատ թեյ խմելը կարող է առաջացնել ոսկորների հազվագյուտ հիվանդություն, ինչպես նաև կարող է ատամների թափվելու պատճառ դառնալ:
Մասնագետները պնդում են, որ այս արդjունքը կլինի միայն ամենօրյա չափից ավելի թեյ խմելու դեպքում:
Վերջին տասնամյակում բժիշկներին ավելի շատ հիվանդներ են դիմում մեջքի ներքևի հատվածի, ձեռքերի ու ոտքերի ցավերի բողոքներով: Ուսումնասիրողները կասկածել են, որ հայտնաբերված ֆլյուրոզ հիվանդությունը կապված է ֆտորի՝ չափից ավելի օգտագործման հետ: Հենց այդ նյութն է առկա թեյում, ինչպես նաև խմելու ջրում: Դրա հետ մեկտեղ ֆտորի չափը օրգանիզմում մի քանի անգամ գերազանցում է նորման:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: