Ամալ Քլունիի ծննդաբերությունը 1 միլիոն դոլար կարժենա
LifestyleՄի քանի ամսից դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամամլը, զույգ երեխաների ծնող կդառնան: Երեխաների ծնունդը շատ սպասված է զույգի համար, նրանք ցանկանում են այդ պահը հիշարժան դարձնել:
ԶԼՄ-ները պարզել են, որ Քլունիները պատրաստվում են ծննդաբերության համար ծախսել 1 միլիոն դոլար:
Այդ գումարի մեջ ներառված է Բրիտանիայի ծննդատներից մեկի մի հատվածի ամբողջական վարձակալություն, ինչպես նաև անձնակազմի վճարելը, որոնք շուրջօրյա կհսկեն Ամալին:
Աղբյուրները նշել են, որ տարածքի վարձակալությունը զույգի համար կարժենա շաբաթական 588 հազար դոլար: