Սկզբում շատ անսովոր էր, անընդհատ ուզում էի ինձ նայել, ձեռք էի տալիս գլխիս, կարծես ուրիշ մարդ լինեի. Անատի Սաքանյանը՝ ճաղատանալու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Քարե դարդ»-ի նախորդ սերիայում Սիսիի կերպարը, ում մրամնավորում է դերասանուհի Անատի Սաքանյանը, ըստ սյուժետային գծի՝ ճաղատացած հանդես եկավ: Թեեւ դա հրաշալի գրիմի արդյունք էր, այնուամենայնիվ, դերասանուհու նման քայլը բավականին համարձակ դիտվեց:
Life.panorama.am-ի հետ զրույցում Անատին պատմեց, որ նման կերպարով ներկայանալու առաջարկն ընդունել է միանգամից՝ առանց երկար մտածելու.
«Այդ առաջարկն ինձ համար շատ սովորական էր, զարմանք կամ արտառոց ոչինչ չկար: Առաջարկը վիրավորող չէր, ոչ մի վատ ենթատեքստ չուներ, ուստի ես էլ չմերժեցի եւ երկու ժամ նստեցի, մինչեւ մեր շատ տաղանդավոր դիմահարդարը կվերջացներ իր աշխատանքը,- նշեց Անատին ու պատմեց, թե ինչ է զգացել, երբ առաջին անգամ նայել է հայելուն.
«Բնականաբար, սկզբում շատ անսովոր էր, անընդհատ ուզում էի ինձ նայել, ձեռք էի տալիս գլխիս, կարծես ուրիշ մարդ լինեի»,- ժպիտով նկատեց նա:
Շարունակությունը՝ այստեղ: