Ավստրիայի ԱԳ նախարար. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին խոսք լինել չի կարող
Международные новостиԲրյուսելին Թուրքիայի հետ մշտական շփում անհրաժեշտ է, ակայն ԵՄ-ին երկրի անդամակցության մասին խոսք լինել չի կարող, հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա ընդգծել է, որ Թուրքիայում անցկացված հանրաքվեն ԵՄ-ում շատերի համար «կարմիր գծի հատում» է եղել եւ ազդանշան, որ Թուրքիան շարունակում է ԵՄ-ից հեռանալ:
«Մենք Թուրքիայի հետ կանոնավոր շփումների անհրաժեշտություն ունենք, իհարկե՝ մեզ բանակցությունների խողովակներ են հարկավոր, սակայն անդամակցության մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Կուրցը՝ ժամանելով Մալթայում տեղի ունեցող ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Նա նշել է արտասահմանյան լրագրողների ձերբակալության անթույլատրելիությունը եւ ընդդիմության վրա ճնշումների գործադրումը: