Վիկա Մարտիրոսյանը երկար սպասված նորություն ունի. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
«Ամարաս» պարային համույթը մայիսի 1–ին կներկայացնի նոր տեսահոլովակ։ Երկարատև դադարից հետո նրանք իրենց երկրպագուներին կներկայանան նորովի։ Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է, երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը բացեց փակագծերը և մանրամսներ պատմեց տեսահոլովակի մասին։
«Վաղուց էի ուզում մի մեծ աշխատանք ներկայացնել։ Ամեն անգամ ժամանակս չէր հերիքում։ Սա բարդ և ժամանակատար աշխատանք է։ Երբ վերադարձանք «Armenian Europe Music Awards Paris 2017»–ից, սկսեցինք իրագործել այն։ Երկար ժամանակ է, ինչ տեսահոլովակ չէինք ներկայացրել` չնայած արտիստների հետ հաճախ ենք համագործակցում իրենց տեսահոլովակներում։ Պահը հասունացել էր և ասելիք կար։ Ցանկությունս մեծ էր ներկայացնել մեր համույթի սաներին»,– ասաց Վիկան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: