ԵԽԽՎ բյուրոն անվստահություն է հայտնել Ագրամունտին
International newsԵԽԽՎ բյուրոն անվստահություն է հայտնել Պեդրո Ագրամունտին, որպես ԵԽԽՎ նախագահի:
Բացի այդ, Բյուրոն որոշում է կայացրել, որ Ագրամունտը լիազորված չէ որեւէ պաշտոնական այց կատարել, ներկա լինել որեւէ խորհրդակցության կամ հրապարակային հայտարարություններ անել ԵԽԽՎ-ի անունից, որպես կառույցի ղեկավար:
ԵԽԽՎ ավագ փոխնախագահ Ռոջեր Գալեն հայտարարել է, որ Ագրամունտը որոշել է չմասնակցել Բյուրոյի այսօր կայացած նիստին եւ հրաժարականի դիմում չի ներկայացրել. «Վեհաժողովի չափանիշներն ու սկզբունքները կարեւոր են ցանկացած առանձին անդամից, իսկ մեր Վեհաժողովի ամբողջականությունը պետք է պահպանվի»,-հավելել է նա: