Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մարդու օրգանիզմի վրա
LifestyleԳիտնականները պնդում են, որ նրանք, ովքեր մկանների երիտասարդությունը պահպանելու նպատակով սիրում են երկար պարապել մարզասրահներում, իզուր ջանքեր են թափում: Նրանք հավաստիացնում են, որ ծերացման եւ մկանների թուլացման գործընթացը օրգանիզմում կանգնեցնել չի հաջողվում:
Մասնագետները փորձարկումներ են կատարել պարբերաբար պարապող մարզիկների մասնակցությամբ: Մկանների վիճակի բարելավման փոխարեն ծերացման գործընթացը շարունակվել է: Մասնակիցների մեկ քառորդի պարագայում մկանները ֆիզիկական ծանրաբեռնվածությանը ոչ մի կերպ չեն արձագանքել:
Փորձի արդյունքում գիտնականները հայտարարել են, որ մկանների գերծանրաբեռնվածությունը արագ ծերացման է տանում, հանգեցնում է նաեւ ճնշման բարձրացման եւ դիաբետի խորացման վտանգի աճի:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: