Թուրքիայի ընդդիմությունը հանրաքվեից հետո մտադիր է դիմել ՄԱԿ-ին
International newsԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությունն ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքները կբողոքարկի նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, ընդդիմադիրները պատրաստվում են ՄԱԿ-ի հանձնաժողովին ներկայացնել ընտրախախտումների վերաբերյալ իրենց պատրաստած զեկույցը:
Ավելի վաղ կուսակցությունը հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո: