Դաժան սպանություն Արարատի մարզում. 36-ամյա պայմանագրային զինծառայողը սպանել է 69-ամյա տղամարդուն, իսկ հետո համոզվելու համար, որ նա մահացել է, մեքենայով անցել է դիակի վրայով, այնուհետև դին նետել գետը
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, համայնքային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ Մասիսի ոստիկանությունից Արարատի մարզի Նորամարգ գյուղ ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխեցին Նորամարգ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վադիմ Օհանյանին։
Ինչպես Նորամարգ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օհանյանը կասկածվում է Մասիս քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին Զանգու գետը նետելու մեջ։
Շարունակությունը՝ այստեղ: