«Նորթը չափազանց վատ է տրամադրված եղբոր նկատմամբ»․ Քիմ Քարդաշյանի անկեղծ հարցազրույցն ընտանիքի մասին. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
36-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Էլեն Դեջեներսի հաղորդաշարի հյուրն է եղել։ Dailymail-ը գրում է, որ Քարդաշյանն անկեղծ զրույց է ունեցել Դեջեներսի հետ, պատմել է երեխաների, հոր հետ ունեցած հարաբերությունների ու Փարիզի կողոպուտի մասին։
«Նորթն ու Սենթը միմյանց հետ լեզու չեն գտնում, Նորթը շատ խանդոտ է։ Նա հորն է նման՝ Քանյեի պես է խոսում, շարժվում, իսկ Սենթը բնավորությամբ ինձ է նման։ Նա փոքրիկ բարի տղա է»,- ասել է Քիմը։
Քիմը նշել է, որ Նորթը չափազանց վատ է տրամադրված եղբոր նկատմամբ։ «Նա նույնիսկ եղբորն իր սենյակ չի թողնում։ Նա անընդհատ նեղացնում է եղբորը։ Երբ կրծքով կերակրում էի Սենթին, Նորթը լաց էր լինում։ Այդ պատճառով էլ ես ստիպված էի նրա համար ևս կաթ առանձնացնել։ Սկզբում կարծում էի, որ դա ժամանակավոր է, նա կվարժվի եղբայր ունենալու մտքին, սակայն նա շարունակում է խանդել եղբորը»,- ավելացրել է հեռուստաաստղը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: