Եվրամիությունը հունիսին հերթական գագաթնաժողովը կանցկացնի Brexit-ի շուրջ
Международные новости Եվրամիությունը հանրակցության 27 երկրների ձեւաչափով հերթական գագաթնաժողովը կանցկացնի հունիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի խորհրդի դիվանագիտական մի աղբյուր:
«Հունիսին, ինչպես սպասվում Է, տեղի կունենա հանդիպում 27-ի ձեւաչափով»,-ասել Է նա: Աղբյուրը նշել Է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա ԵՄ-ի 28 երկրների պլանային հունիսյան գագաթնաժողովի շրջանակներում:
Աղբյուրը նաեւ հայտնել Է, որ Եվրամիության 27 երկրների ղեկավարները մտադիր են մինչեւ մայիսի 22-ն ավարտել Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններին նախապատրաստվելու գործընթացը:
«Մենք ցանկանում ենք մինչեւ մայիսի 22-ն ավարտել գործընթացը՝ բոլոր մանրամասներով»,-ասել Է նա:
Ապրիլի 29-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովը պետք Է հաստատի ԵՄ-ի բանակցային դիրքորոշման հիմնական դրույթները: Լիսաբոնի պայմանագրի համաձայն, հանրակցության կազմից երկրի դուրս գալու շուրջ բանակցություններին երկու տարի Է հատկացվում՝ սկսած դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում տալու պահից: Այդ ծանուցումը Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Եվրոպական խորհրդին հանձնել Է մարտի 29-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: