Apple-ն «անսպառ» մարտկոց Է ստեղծել iPhone-ի համար
ՀասարակությունԱՄՆ-ի Արտոնագրերի եւ առեւտրանիշերի բյուրոն հրապարակել Է Apple-ի արտոնագրային հայտն այն տեխնոլոգիայի գրանցման համար, որը թույլ Է տալիս անհաղորդալար սարքերը լիցքավորել Wi-Fi-ի միջոցով: Այս մշակումը թույլ կտա կուտակչի մշտական լիցք ապահովել ցանցին միանալիս, ինչի մասին ասված Է գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հայտում նշված Է, որ «անհաղորդալար լիցքավորման եւ կապի համակարգը՝ երկդիապազոն պատչ-անտենաների օգտագործմամբ», կարող Է տեղակայվել շատ սարքերի վրա, ներառյալ մոնոբլոկները, սմարթֆոնները, դյուրակիր գաջեթները, ականջակալները եւ նույնիսկ խելացի ակնոցները: Տեխնոլոգիան կիրագործվի հատուկ անտենայի միջոցով՝ ուղղվածության դիագրամի փոփոխվող դրությամբ:
Փաստաթղթի համաձայն՝ սարքը կարող Է լիցքավորվել ինչպես բջջային ցանցերի (700 մեգահերցից մինչեւ 2700 մեգահերց), այնպես Էլ Wi-Fi-իմիջոցով (2,4 գիգահերցից մինչեւ 5 գիգահերց): Սակայն հայտում սոսկ ընդհանուր տեղեկատվություն Է ներկայացված մշակման մասին, եւ տեխնոլոգիայի մանրամասները մնում են անհայտ:
Սպասվում Է, որ Նոր iPhone-ը կներկայացվի 2017 թվականի աշնանը Apple-ի ամենամյա շնորհանդեսի ժամանակ: