Պատժամիջոցներից Արեւմուտքի կորուստները կազմել են 100 մլրդ դոլար. ՄԱԿ-ի հատուկ զեկույց
ՄիջազգայինՊատժամիջոցների հետեւանքով արեւմտյան երկրների կորուստները, մոտավոր գնահատումների համաձայն, երեք տարում կազմել են 100 մլրդ դոլար, ինչը կրկնակի գերազանցում Է Ռուսաստանի կորուստները:
Այս հայտարարությունն արել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրին, որն զբաղվում Է միակողմանի հարկադրական միջոցների բացասական ներգործության հարցերով:
«Այն երկրների եկամուտների կորստի տեսանկյունից պատժամիջոցների արժեքը, որոնք հանդես են եկել որպես պատժամիջոցների նախաձեռնողներ, կազմում Է ամսական մոտավորապես 3,2 մլրդ դոլար,-ասել Է նա:-Եթե դա բազմապատկենք երեք տարվա տվյալներով, ապա ցուցանիշը կկազմի 100 մլրդ դոլար»:
«Ռուսաստանի կորուստների ընդհանուր գումարը կազմում Է մոտավորապես 52-55 մլրդ դոլար, ինչը կազմում Է նրա ՀՆԱ-ի 1 տոկոսը»,-հավելել Է փորձագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: