Զոհված զինվորը բազմազավակ ընտանիքից էր. 3 եղբայրներն արդեն ծառայել են. ընտանիքն ապրում է ծանր պայմաններում. լուսանկարներ
SocietyNEWS.am-ը գրում է.
Հակառակորդի կրակոցից այսօր` ապրիլի 28-ին, զոհված ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանը Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղից էր, 1 տարի հետո պետք է զորացրվեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առաջաձորի գյուղապետ Դավիթ Մովսեսյանը:
Մհերը ուներ 3 մեծ եղբայր եւ 1 կրտսեր քույր: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, զբաղվում է գյուղատնտեսությամբ:
Զոհված զինծառայողի 3 եղբայրները ծառայել են բանակում:
Շարունակությունը՝ այստեղ: