ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սաներն այցելել են ֆինանսների նախարարություն
ОбществоՀՀ ֆինանսների նախարարությունում ապրիլի 28-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը և բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վար չության պետի խորհրդատու Ժորա Ասատրյանը: Ներկայացվել են բյուջետային գործընթացի մանրամասները և պետական պարտքի կառավարման մեխանիզմները:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպումն անցել է ուսանողների հետ հարց ու պատասխանի ձևաչափով: Նրանց հիմնականում հետաքրքրել է ՀՀ պետական պարտքի վտանգավորության հարցը: Արշալույս Մարգարյանը պարզաբանել է, որ Հայաստանը գտնվում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում` հորդորելով կրթահամալիրի սաներին ուսումնասիրել այն ցուցանիշները, որոնք սահմանում են պետական պարտքի վտանգավորության շեմը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս կազմակերպել նմանատիպ հանդիպումներ: