Էրդողանը Թուրքիայի՝ Եվրոպա տանող ճանապարհին «մեծ քար» դրեց. Շավարշ Քոչարյան
ПолитикаՀայաստանի համար հետաքրքիր է, թե հարևան Թուրքիան ինչ ուղի է ընտրել իր ապագա զարգացման համար:
Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա ընդգծել է, որ տասնամյակների ընթացքում այդ երկրում իշխում էր Աթաթուրքի գաղափարախոսությամբ քաղաքական կուրսը, որի հիմքում, հակառակ ժողովրդի մեծամասնության կարծիքի և մտածելակերպի, Թուրքիան դեպի Եվրոպա տանելն էր, և դա Հայաստանի համար շատ ձեռնտու էր:
«Եթե իրականում Թուրքիան իր արժեհամակարգով դառնար եվրոպական երկիր, ապա մեզ համար այդպիսի հարևան ունենալը շատ ընդունելի կլիներ: Բայց Էրդողանի կուսակցության իշխանության գալուց հետո սկսվեց նահանջն այդ կուրսից, և դրա ամենամեծ արտահայտությունն այդ երկրում անցկացված վերջին սահմանադրական հանրաքվեն էր, որով դեպի Եվրոպա Թուրքիայի ճանապարհին «մեծ քար» դրվեց:
Եվ այսօր մենք կարող ենք արձանագրել, որ, ըստ էության, Թուրքիան ընդօրինակում է Ադրբեջանին, որը շատ արագ անցավ արևելյան բարքերով հանրապետություն դառնալու այլանդակ ճանապարհ&raqu o;,- ասել է Քոչարյանը: