Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայի քրդերի դիրքերին հարվածելու մասին
ՄիջազգայինԹուրքիայի զինված ուժերի գերագույն շտաբը հայտնել է ապրիլի 28-ին Թուրքիայի հարավ-արևելքում` Շանլըուրֆա նահանգում, սիրիացի քրդերի դիրքերին հարվածներ հասցնելու մասին:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քրդական պաշտպանական ուժերի դիրքերին Թուրքիայի ԶՈՒ հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 18 քուրդ:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը, 2017թ-ի փետրվարին և ապրիլի 26-ին խստորեն դատապարտելով Սիրիայի տարածքում Թուրքիայի վարած հարձակվողական քաղաքականությունը, դիմել է Միացյալ ազգերի կազմակերպությանը` պահանջելով զսպել Անկարայի ագրեսիվ գործողությունները: