Արծվիկի եվրատեսիլյան զգեստը վստահված է Ֆաինային. ինչու Արամ Նիկոլյանը չմոդելավորեց այն. Tert.am Life
LifestyleTert.am Life–ը գրում է.
«Եվրատեսիլ 2017»–ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկը մայիսի 9–ին բեմ կբարձրանա դիզայներ Ֆաինա Հարությունյանի մոդելավորած զգեստով։ Տեսահոլովակում երգչուհին համագործակցել էր Արամ Նիկոլյանի հետ, սակայն նրա բեմական կերպարը վստահված է Ֆաինային։
Tert.am Life–ը կապ հաստատեց Արամի հետ` պարզելու, թե ինչն է պատճառը, որ իրենց համագործակցությունը չի շարունակվել։
«Իրականում ոչ մի պատճառ չկա։ Այլ տարիներին էլ է եղել, որ հեղինակել եմ տեսահոլովակի զգեստը, բեմում` ոչ, կամ հակառակը։ Հանրային հեռուստաընկերության առաջարկով մի քանի դիզայներներ էսքիզներ են արել Արծվիկի համար, որոնցից ընտրվել է Ֆաինայի տարբերակը։ Ոչ մի կոնֆլիկտ չի եղել։ Ես շարունակում եմ աշխատել Հանրային հեռուստատեսությունում, իսկ Ֆաինան իմ լավ ընկերն է»,– պարզաբանեց Արամը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: