Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ


ՀԵԸ երիտասարդները Հայոց ցեղասապանության թեմայով դասախոսություն են կազմակերպել Լիբանանում

Հասարակություն

 Հայ երիտասարդաց ընկերակցության համալսարանականները Լիբանանում դասախոսություն են կազմակերպել «Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց» խորագրի ներքո: Այս մասին հայտնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Հակառակ Թուրքիոյ նախագահ  Ռեճէպ Թայիփ  Էրտողանի հաւաստիքներուն, Թուրքիա կը  դիմագրաւէ  քաղաքական,ապահովական, ընկերային  լուրջ  մարտահրաւէրներ: Երէկի պատկառելի թիւ կազմով քրիստոնեայ  համայնքը  կոտորակներու վերածուած  է այսօր: Անոր  ապագան կը մնայ նոյնքան մութ, որքան դար մը առաջ..:

Դար մը եւ աւելի անցած է  հայ  ժողովուրդի դէմ  կազմակերպուած եւ գործադրուած  Ցեղասպանութեան: Թուրքիոյ յաջորդական  իշխանութիւններ   տակաւին կը խուսափին առ երեսուիլ  պատմական  ճշմարտութեան հետ  եւ  խոստովանիլ  իրենց հրէշային  ոճիրը:

Իսկապէս  ին՞չ  փոխուած է   Թուրքիոյ մէջ  Հայ  ժողովուրդի դէմ  գործուած  Ցեղասպանութենէն հարիւր եւ  երկու տարիներ  ետք... ահա այս  հարցումին պատասխանը ստանալու նպատակով,  ՀԲԸՄ- ՀԵԸ-ի  Համալսարանական Ուսանողներու  Համախմբումը,  Հինգշաբթի, 27 Ապրիլ  2017-ի երեկոյեան, հետաքրքրական միջոցառում մը կազմակերպած էր ՀԲԸՄ-ի  Տեմիրճեան կեդրոնին մէջ,  դասախօսներ    Ալին Օզինեանը եւ Ճաֆէր Սարըքայան հրաւիրելով,  ներկայացնելու   երկու կարեւոր նիւթեր:

   Ի  ներկայութիւն  ՀԲԸՄ-ի Լիբանանի Շրջանակային Յանձնաժողովի անդամներու, ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետին եւ անդամներու, ազգային հարցերու իրազեկ  ընտրանիի մը,  միութենականներու, բարեկամներու,  ՀԵԸ-ի  Համալսարանական Ուսանողներու Համախմբումի ատենապետ Ռաֆֆի Քելեշեան  բարի գալուստ մաղթեց  ներկաներուն եւ  յարգելի  դասախօսներուն:

    Լիբանանահայ ծանօթ  մտաւորական  Կարօ Աբրահամեան ամփոփ   տողերու մէջ  ներկայացուց  վերջին տարիներու   պոլսահայ     համայնքին  զարթօնքը,  վկայակոչելով թրքալեզու   թերթերը եւ իսթանպուլահայ  թրքագիր գրողներու   հատորները, ծանօթ հայ  գրողներու  հայերէն  ստեղծագործութիւններու   թրքերէն թարգմանութիւնը: Զարթօնքի այս   երեւոյթը  նոր թափ կը ստանար Հրանդ Տինքի, պատրիարք   Մեսրոպ Արք. Աշճեանի եւ  Ֆեթհիյէ Չեթինի գործակցութեամբ: Շնորհիւ այս   շարժումին,հոծ զա նգուած  մը   փնտռելու  ելած էր իր  արմատները...: Կարօ Աբրահամեան նաեւ  գնահատեց  Լիբանանի մէջ պոլսահայ  զարթօնքը արժեւորելու   իրողութիւնը:

 ՀԸՄ-ՀԵԸ  Համալսարանական Ուսանողներու Համախմբումի վարչութեան  անունով Պետիկ  Թորոսեան (հայերէն եւ անգլերէն) ներկայացուց   օրուան երկու  դասախօսներ Ալին Օզինեանը եւ   Ճաֆէր  Սարըքայնը:  Թրքագիտութեան   Մագիստրոս Ալին  Օզինեան, Երեւանի Պետական Համալսարանէն, քաղաքական  գիտելիքներու պսակաւոր արուեստից վկայեալ: Ան, 2015  թուականէն ի վեր մաս կը կազմէ   Armenian Assembly  Of America-ին:

 Ճաֆէր Սարըքայա՝ քաղաքագիտութեան եւ պատմութեան  պսակաւոր արուեստից  վկայեալ՝ Իսթանպուլի  Եէտիթէփփէ   Համալսարանէն: Ան մաս կը  կազմէ  Kurdish  History Journal-ի խմբագրական կազմին:

  Ալին  Օզինեան խօսեցաւ  Թուրքիոյ մէջ  Հայոց Ցեղասպանութեան ժխտումին մասին:  Ճիշդ է, որ  Ցեղասպանութենէն  անցած  է  հարիւր  եւ երկու տարի, սակայն  քաղաքական,  ընկերային, մշակութային, կրթական եւ այլ   գետիններու վրայ  հայերու հանդէպ Թուրքիոյ   խորքային քաղաքականութիւնը կը մնայ  անփոփոխ:  Հայերու դէմ բռնութիւնները եւ կաշկանդումները շարունակուած են 1940-ականներուն, ապա   1955-56-ին,որուն հետեւանքով  մեծ  թիւով հայեր գաղթած են   Թուրքիայէն: Այսօրուան դրութեամբ  հայերը  դարձած են&n bsp;  գրեթէ աննշան փոքրամասնութիւն, երբ  դար մը առաջ պատկառելի  թիւ կը ներկայացնէին  անոնք:  Օզինեան  ընդգծեց, թէ  թուրքը կը մնայ թուրք, անկախ թէ կրնայ  ըլլալ     քեմալական, հանրապեական կամ  Էրտողանի  կուսակցութեան  անդամ:  Ան  նաեւ մտահոգիչ տուեալներ փոխանցեց   թրքահայ համայնքի կրթական, մշակութային առօրեայէն:

Ճաֆըր Սարըքայա  ներկայացուց (անգլերէն)  Սեւ ծովու տարածքին իսլամացած  հայերու  իրավիճակը:  Իր նիւթը աւելի պատկերաւոր   եւ  հասանելի դարձնելու նպատակով, Ճաֆէր Սարըքայա  նկարներ ցուցադրեց  պաստառի վրայ:  Ճաֆըր Սարըքայայի խօսքէն կարելի էր  հետեւցնել, թէ  Ցեղասպանութեան   ողբերգութենէն ետք  հայերու հանդէպ  խտրականութեան  քաղաքականութիւնը  կը շարունակուի  մինչեւ մեր օրերը, ապացոյց՝ Սեւ ծովու երկայնքին  երէկի  հայահոծ  ոստաններուն այսօրուան  իրավիճակը: Ամայացած են  քաղաքներ, շրջաններ...: Անոնք՝ հայերը   գաղթած  են  եւ կամ  բռնի   իսլամացած: Ան  բարեբախտութիւն  սեպեց, որ ներկայիս  մեծ թիւով հայեր  կը փորձեն վերադառնալ իրենց  ինքնութեան:

Ալին Օզինեան եւ Ճաֆըր  Սարըքայա  պատասխանեցին ներկաներու հարցումներուն:  Երեկոյի աւարտին ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Վիգէն Չերչեան   եւ Կեդրոնական Վարչութեան անդամ  Յակոբ Ճըղըլեան գնահատանքի  յուշանուէրներ  յանձնեցին զոյգ դասախօսներուն:

Ապա  տեղի ունեցաւ  հիւրասիրութիւն»:

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ