Բարի ավանդույթ է դարձել երևանաբնակ զինծառայողների ծնողների այցը սահմանամերձ զորամասեր կազմակերպելու ծրագիրը. Տարոն Մարգարյան
ԲլոգԲարի ավանդույթ է դարձել երևանաբնակ զինծառայողների ծնողների այցը սահմանամերձ զորամասեր կազմակերպելու ծրագիրը, որն իրականացնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հետ:
Ծրագիրը կարևոր է նրանով, որ մեր զինվորը հստակ տեսնում է, որ հայրենիքը, հարազատ քաղաքը, որի պաշտպանության համար ծառայում է, իր հետ է, իր կողքին:
Քիչ առաջ պաշտպանության նախարարի հետ բարի ճանապարհ մաղթեցինք շուրջ 1700 զինծառայողների ծնողներին՝ իրենց զավակների հետ ջերմությամբ լի հանդիպման ակնկալիքով:
Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ մեր բոլոր զինվորներին: