Ձախ կողմում 19-րդ դարի վերջին կառուցված Կալինինգրադի մի ճանապարհ է, մյուսում՝ 1 տարի առաջ վերանորոգված Դիլիջան-Իջևան ճանապարհը
ԲլոգՎահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ձախ կողմում 19-րդ դարի վերջին կառուցված Կալինինգրադի մի ճանապարհ է, որը գերմանացի գերիները վերանորոգել են երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Մյուս նկարում Դիլիջան-Իջևան ճանապարհն է, որը վերանորոգվել է... մեկ տարի առաջ: Այսինքն պետք է ոչ թե երկար-բարակ հաշվարկ անել, թե ինչքան են մերոնք <համփ> անում ճանապարհների վերանորոգման ժամանակ, այլ մտածել, թե ոնց անել, որ Գերմանիայի հետ պատերազմի բռնվենք ու ահագին գերի վերցնենք..))