Նոր Ջուղայից սերող Միրմանյանների վերջին իտալահայ ժառանգը Մատենադարանին է փոխանցել բացառիկ ձեռագրեր

 Իտալիայի Լիվեռնո քաղաքում բնակվող Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանը, ով Նոր Ջուղայից սերող Միրմանյան ազգատոհմի վերջին ժառանգն է, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է նվիրաբերել Գիրակ Միրման գերդաստանի մոտ 3 դար վաղեմություն ունեցող (1724) թվականի մագաղաթյա ձեռագիր մատյանը՝ ընտանիքի տոհմածառի հետ միասին: Այն սկիզբ է առնում 1364 թվականից Հին Ջուղայից սերող Ալավերդի Միրման անունով նախապապից եւ ավարտվում 1738 թվականով՝ ընտանիքից Գրեգորիո անունով մի անձով:

Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանն ընդգծեց, որ նվիրաբերված փաստաթղթերը շատ կարեւոր նշանակություն ունեն ուշ միջնադարի հայկական գաղթօջախների, գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար:

«Այս ընտանիքը նաեւ մեծ բարեգործություններ է արել հայկական եկեղեցիների վերակառուցման, վերանորոգման առումով: Մեծ կարողության տեր ընտանիք են եղել, եվրոպական տարբեր քաղաքներում հաստատել են իրենց գրասենյակները եւ վաճառատները: Եկել, հասել են մինչեւ մեր օրերը եւ փաստորեն, նրանց վերջին ժառանգը որոշում է կայացրել ընտանեկան այդ մասունքները, սրբությունները  մի ապահով տեղ հանձնել եւ անշուշտ նախեւառաջ հայրենիքի մասին է մտածել: Այստեղ դրանք լավ կպահպանվեն, անհրաժեշտության դեպքում կնորոգվեն, կցուցադրվեն, կուսումնասիրվեն: Կարծում եմ՝ այստեղ բավականին հարուստ նյութ կա, որից կարող են օգտվել պատմաբանները: 17-18-րդ դարերի նմուշներ են՝ մեկ ձեռագիր եւ վեց արխիվային փաստաթուղթ, որոնք բոլորն էլ շատ արժեքավոր են, հիմնական լեզուն իտալերենն է, կա նաեւ լատիներենով»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Տեր-Ղեւոնդյանը, ով իտալահայ Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանին շնորհեց Մատենադարանի հուշամեդալ:

Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանն այժմ հասարակական գործունություն է ծավալում տեղի հայ համայնքում, աշխատում է գիտական հետազոտության ուղղությամբ, որի թեման տեղի հայ համայնքն է, հատկապես նրա գերդաստանը: Նա նշեց, որ նվիրաբերելու որոշումը դժվարությամբ է կայացրել. թեպետ ընտանիքը մեծ հոգածությամբ է պահպանել ձեռագրերը եւ փոխանցել սերնդեսերունդ, այնուամենայնիվ, այնտեղ լավագույն պայմաններ չկային դրանց պահպանման համար:

«Ես այստեղ տեսա, թե ինչ պայմաններում են պահվում մշակութային արժեքները, որոշեցի, որ սա այն լավագույն վայրն է, որտեղ դրանք պետք է հանգրվանեն: Ես ոչ մի առիթ բաց չեմ թողնում հնչեցնելու հայերի եւ իմ ընտանիքի անդամների մասին: Ես արդեն իսկ ծրագրել եմ հաջորդ տարի այստեղ վերադառնալ»,-ասաց Մանուելա Սալվինի դե Գիրակ Միրմանը՝ նշելով, որ եւս մեկ պատճառ կա, թե ինչու է նա որոշել ձեռագրեր բերել հայրենիք:

«Չգիտեմ՝ սա պատահականություն է, թե ոչ, բայց Գիրակ Միրման իտալական ճյուղի հիմնադիրը՝ Գրեգորիոն մահացել է հուլիսի 2-ին: Նույն օրը, նույն ամսին ես եմ ծնվել՝ գերդաստանի վերջին ժառանգս՝ կարծես այսպես փակելով այդ գերդաստանի շառավիղը»,-նշեց նա:

Ձեռագրերը հասանելի են ցուցադրության համար:

Միրմանյանները Նոր Ջուղայի մեծատուն վաճառականներից էին եւ տոհմիկ ազնվականներ: Գերդաստանի իտալական ճյուղի  հիմնադիրը 1612 թվականին Նոր Ջուղայում ծնված Գիրակի որդի Գրեգորիո Միրմանն է, որը զբաղվում էր թանկարժեք քարերի եւ մետաքսի առեւտրով: 1688 թվականին Միրման Գիրակի հոգածությամբ ամբողջովին վերակառուցվել եւ ընդարձակվել է Վենետիկի Սբ Խաչ եկեղեցին:

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan