Գյումրիում նշեցին Պարի միջազգային օրը

Չնայած անձրևոտ եղանակին՝ Գյումրիում նշեցին Պարի միջազգային օրը: 
Ապրիլի 29-ին  նշվում է պարի միջազգային օրը: Պարի միջազգային խորհրդի առաջարկությամբ, այդ օրը հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982թ.` ի պատիվ բալետի մասնագետ, ֆրանսիացի Ժան Ժորժ Նովերի, ում ծննդյան օրը ապրիլի 29-նն է:  Հայաստանում այն նշվում է 2006 թվականից: 

Թեև նախապես հայտարարված պարային խմբերի շքերթը եղանակի պատճառով «Վարդանանց» հրապարակում տեղի չունեցավ, սա կայն պարային բոլոր խմբերն իրենց համարներով հանդես եկան Գյումրու քաղաքապետարանի սրահում: Ավելի քան 12 խումբ Գյումրիից և մարզի այլ համայնքներից ներկայացան իրենց համարներով՝  շնորհավորելով պարի նվիրյալների տոնը: 

«Սա լավագույն առիթն է  նշելու արվեստի այս ճյուղի նվիրյալների մասնագիտական տոնը: Գյումրիում սա արդեն երկրորդ անգամ է նշվում, հուսանք կդառնա ավանդական»,- տեղեկացրեց Գյումրու «Պարարվեստի դպրոց»-ի տնօրեն Սամվել Գասպարյանը՝ շնորհավորելով պարարվեստի նվիրյալներին, սաներին, պարող-պարուհիներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով բոլորին առողջություն ու ստեղծագործական մեծ բեմելներ:  

Օրվա խորհրդով պայմանավորված՝ նույն օրը Գյումրու քաղաքապետարանի ենթակայության Պարարվեստի դպրոցում բացվեց պարարվեստի վարպետ Աղասի Շաբոյանի անունը կրող դասարան: Միջոցառմանը ներկա էր նաև Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը: Վերջինս ներկաներին փոխանցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական խոսքն՝ ուղղված պարարվեստի գործիչներին:

Աղասի Շաբոյանի անունը կրող դասարանÕ « բացման պատիվը տրվեց վարպետի թոռանը՝ Արմեն Շաբոյանին և Պարարվեստի դպրոցի տնօրեն Սամվել Գասպարյանին:

loading...
ՄԻՊ-ն արձանագրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքների խախտում Ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունից Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատարանի դահլիճում մերժեց բոլոր մեղադրանքները ԱՄՆ-ում ուզում են ավելացնել միջուկային անվտանգության ծրագրերի ծախսերը Նիկիտա Սիմոնյան. Միակ ցանկությունս էր մինչեւ մահս դարձյալ տեսնել «Սպարտակի» չեմպիոնությունը Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արամ Սաթյանին Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից առնվազն 19 մարդ Է զոհվել Ադրբեջանը շփման գծում հրանոթ եւ ականանետ է կիրառել. Արցախի ՊՆ Մեկնարկեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը Թրամփը խոստացել է ամրապնդել ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները «Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է հաշվետու այցերն Արցախում եւ Հայաստանում Եվրոպայի 2016/17թթ. մրցաշրջանի ֆուտբոլային խորհրդանշական հավաքական` Goal.com-ի վարկածով ԵԱՏՄ-ի երկրների փոխվարչապետները քննարկել են եվրասիական թվային ինտեգրացման նախագծերը Կատալոնիայում նախապատրաստվել է Իսպանիայից «անհապաղ» առանձնանալու մասին փաստաթուղթը Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր ռադիոընկերություններ Ասիայի ՉԼ. «Էսթեղլալը» հաղթեց «Ալ Աինին», Մկոյանը մասնակցեց հանդիպմանը ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին Ադրբեջանի տնտեսական աճը կհետաձգվի. Moody's միջազգային վիճակագրական գործակալություն Յուվենտուսը գնել է Խուան Կուադրադոյի ամբողջական տրանսֆերը Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչ է օծվել
website by Sargssyan