Կուբայում Ան-26 ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից
ՄիջազգայինԿուբայում շաբաթ ռադարների տեսադաշտից անհետացել է Ան-26 ուղևորատար ինքնաթիռը: Այս մասին հաղորդում է NTN24 վենեսուելական հեռուստաալիքը:
Կուբայական լրատվամիջոցների տվյալներով` Aerogaviota Airlines կուբայական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն օդ է բարձրացել երկրի հարավում գտնվող Բարակոա քաղաքից և ռադարների տեսադաշտից անհետացել է կղզու արևմտյան մասում գտնվող Պինար դել Ռիո քաղաքի մոտակայքում:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը նախատեսված է 39 ուղևորի համար: