Արգենտինայի Հիշողության թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված տաղավար է բացվել
ՀասարակությունԱպրիլի 24-ին Արգենտինայի Ռոսարիո քաղաքի Հիշողության թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված մշտական տաղավար է բացվել:
Ինչպես տեղեկացնում է Prensa Armenia գործակալությունը, նորաբաց տարածքում ցուցադրվելու է Ռոսարիոյի ազգային համալսարանի Հայկական ամբիոնի կատարած հետազոտությունները: Բացման հանդիսավոր արարողությանը, որն իրականացվել է Արգենտինայում Հայաստանի դեսպանության ֆինանսավորմամբ, մի շարք ուսանողներ են ներկա գտնվել:
Արարողությանը մասնակցել են նաև Հիշողության թանգարանի տնօրեն Վիվիանա Նարդոնին, Ռոսարիոյի ազգային համալսարանի փոխնախագահ Ֆաբիան Բիչիրեն և Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Նիկոլաս Սաբունչյանը:
Ռոսարիոյի Հիշողության թանգարանը բացվել է 1998-ին` իրազեկելու մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի ու հետազոտությունների մասին: