Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ջազի միջազգային օրվա առթիվ
ԲլոգԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Յուրաքանչյուր տարի ապրիլի 30-ին նշում ենք Ջազի միջազգային օրը։
Շնորհավորում եմ մեր բոլոր ջազմեններին։
Օրվա առթիվ Երևանում հյուրընկալել ենք հանրահայտ ջազմեն Չիկո Ֆրիմանին։
Այս տարին առանձնահատուկ է, քանի որ նշում ենք մեր հանրահայտ երաժիշտներ Երվանդ Երզնկյանի և Մելիք Մավիսակալյանի հոբելյանները։
Շնորհավորում եմ, իմ սիրելի բարեկամներ, և մաղթում անսպառ ջազային էներգիա և քաջառողջություն։