Ծառի ծիլը պատժից խուսափելու առիթ

Ապրիլի 8-ին Դավթաշենում Դելֆին լողավազանի դիմաց հատվել էին բարդիներ և թեղիներ։ Հարուցվել էր քրեական գործ և կալանավորվել ապօրինի ծառահատումների մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը։ Այս իրադարձությունը բավական տհաճ միջադեպ էր, որին արձագանքեցին և քաղաքապետարանը, և նույնիսկ երկրի նախագահը։

Քննադատվեց կատարված քայլը, բայց Սամսոնյանն ազատ արձակվեց ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցով, ինչն էլ, իհարկե, որոշ «իրավապաշտպանների» և նրա կողմնակիցների համար շահարկման առիթ դարձավ: Ի դեպ հետաքրքիր է նշել, որ ծառահատումներ իրականացնող անձը կարծես թե չէր էլ պատկերացնում, որ հանցագործություն է կատարել, և իր «մեղմ» պահվածքի համար այդքան աղմուկ կբարձրանա։ «Ընդամենը խորը էտ եմ արել»,- նշել է Սամսոնյանը՝ հավանաբար մտածելով, որ ինչպես տարիներ առաջ նախկինում կառուցել է անարգել իր բաղնիքը, որը նաև նրա տունն է, այնպես էլ հիմա ծառերը կտրելով, կգնա դեպի տարածքի ընդլայնում։ Բայց մեկը լինի հարցնի, ո՞վ է քեզ իրավունք տվել էտ անելու:

Մեր օրերում տեղի-անտեղի մարդկանց հերոսացնելը կարծես ազգային խասյաթ է դարձել, հիմա էլ բարդիները հատած ու դրանք մոլախոտ անվանած Սամսոնյանին փորձում են արդարացնել` ներկայացնելով որպես ծառասեր, ինչը բնականաբար եփած հավի ծիծաղ է առաջացնում։ Սա թերևս հաջորդ աբսուրդն է, քանի որ մարդը հերիք չէ շուրջ 3 տասնյակ ծառ է հատել կամայական կերպով, դեռ մի բան էլ փորձում է արդարանալ, օրինակ բերելով, որ ծառը շիվ է տվել, ընդ որում այն դեպքում, երբ ուղղակիորեն պարզ է, որ սեփական օբյեկտի համար տարածք ընդլայնելու նպատակով է կատարվել տվյալ արարքը։

Պետք է նշենք նաև, որ ցանկացած ծառի էտման համար անհրաժեշտ է մասնագիտական եզրակացություն, նույնիսկ եթե ծառը բերքատու չէ և ձեռնարկատիրոջ աչքերով ընդամենը «մոլախոտ» է իրենից ներկայացնում: Սամսոնյանի կալանավորումից հետո, որոշակի շրջանակներ հանդես եկան նախաձեռնությամբ, որ վերջինիս խափանման միջոց կալանքը փոխարինվի, ինչը տեղի ունեցավ և խափանման միջոցը փոխարինվեց ստորագրությամբ չհեռանալով, իսկ ֆեյսբուքյան տիրույթում Սամսոնյանին արդարացնողները շտապեցին վերջինիս ներկայացնել որպես «ծառասեր» և երեխայատեր. շեշտվում էր, որ Սամսոնյանը չորս անչափահաս երեխաների խնամակալ է։

Հարց. իսկ է ո՞վ է իրավունք տվել «ծառասերին» ինքնագլուխ կերպով խորը էտ անել, իսկ երբվանի՞ց են «իրավապաշտպանները» օրենքին նայում հուզական հարթությունից, և արդյոք բոլոր դեպքերո՞ւմ են նույն կերպ առաջնորդվում։ Սրանք հարցեր են, որոնք իրենց պատասխանները պետք է ստանան։ Հետաքրքիր փաստ է այս ողջ պատոմության մեջ նաև այն, որ այս քայլով փորձ է կատարվել ինչ որ տեղ ստվերել նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատանքը, իբր տեղում չեն և չեն տիրապետում իրավիճակին, ինչին մենք կանդրադառնանք հաջորդիվ: Ապօրինի ծառահատողին արդարացնելու համար նշվում է նաև, որ ծառը նորից ծիլ է տվել: Այո ծիլ է տվել, որովհետև արմատից հանված ծառ չէր, և վերջին հաշվով նպատակն ակնհայտ տեսնելով, շինարարական աշխատանքները կատարելուց ու այդ ծառերի հաշվին նոր շինություն կառուցելուց հետո՞ էինք միայն պատիժ պահանջելու և այդ ժամանակ մեղադրելու իշխանություններին նրա հանդեպ ժամանակին պատիժ չկիրառելու համար: Այդ ժամանակ ո՞ւմ պետք կլիներ բարձրացված աղմուկը: Ինչ լավա, որ ծառը ծիլ տվեց,-խորը շունչ են քաշում Սամսոնյանի կողմնակիցները, այո, շատ լավ է, բայց պատժից խուսափելու միջոց չի հանդիսանում։

Մեր լրագրողական հետաքննության արդյունքները կներկայացնենք հաջորդիվ:

Միքայել Գալստյան

 

loading...
Ալվարո Մորատան համոզել է Ռեալի ղեկավարությանը բաց թողնել իրեն ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Վայք և Զառիթափ խոշորացված համայնքներում որևէ ծրագիր անավարտ չի մնացել. ՏԿԶ նախարար Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող էր խառնվել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին. Սպիտակ տուն Չելսիի հարձակվողը համալրել է Լիոնը Ֆրանսիայի Թրաբլե քաղաքի ավտոբուսում պայթյուն է որոտացել Նախարար Հարությունյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորությունները Ռեալի կիսապաշտպանը տեղափոխվել է Ռեալ Սոսիեդադ Արցախում զբոսաշրջությունը մայիսին աճել է 222%-ով Բրազիլիայում ֆինանսների նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար Վթար Մոլդովական փողոցում. կա երկու վիրավոր Լայպցիգը 80 միլիոն եվրո է պահանջել կիսապաշտպանի համար ՀՀ կառավարության ծրագրի 36 բնապահպանական միջոցառումների համատեքստում կանաչ տնտեսության գաղափարն է Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Ֆեթր տոնի առթիվ Goal.com. Խամեսը ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Ցեղասպանությունից մազապուրծ հայերի լուսանկարները զետեղվել են Հրազդան Թոքմաջյանի պատկերագրքում Կարեն Կարապետյանը 2016 թվականի պետբյուջեի կատարման շուրջ կառուցողական քննարկումներ է ակնկալում Գորայքի բնակիչներին «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն կմատուցվեն բարձրորակ ծառայություններ Միլանը մոտ է հերթական տրանսֆերն իրականացնելուն ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
website by Sargssyan