«Առուն չթռած հոպ մի ասա»

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը բավական բուռն դրսևորումներով շարունակվում է: Մասնակից քաղաքական ուժերը, բակից բակ,  թաղամասից թաղամաս քարոզչություն իրականացնելով, փորձում են ստանալ քաղաքացիների վստահությունը՝ բնականաբար ամեն մեկը յուրովի: Քարոզարշավը  սակայն զուրկ չէ հետաքրքիր դրվագներից: Դե, բնականաբար, միայն այն, որ քաղաքապետարանը «գրավել է» ցանկանում Զարուհի Փոստանջյանը, արդեն իսկ բավական աշխուժություն է բերում:

Մյուս կողմից Նիկոլ Փաշինյանն է արդեն թաղապետերի պաշտոնները «բաժանում»՝ իհարկե հաշվի առնելով քաղաքացիների առաջարկությունները: Այս իրողությունների ֆոնին երբեմն նույնիսկ մոռանում ես, որ խոսքը գնում է քաղաքի ավագանու և քաղաքապետի ընտրությունների մասին. տպավորությունն այնպիսին է, թե սա օրեր շարունակվող կատակ է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի «նշանակումները» հիշեցնում են ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրողությունները: 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը պարբերական բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ էր անցկացնում, հանրահավաքներից մեկում Փաշինյանը ելույթ ունեցավ և իր խոսքում անդրադարձավ ստվերային կառավարություն ձևավորելուն:

Այս գաղափարը թերևս Րաֆֆի Հովհանիսյանն այնքան էլ լավ չէր պատկերացրել, քանի որ ընդամենը մի քանի օր անց Հովհաննիսյանը սկսեց «նշանակել» նախարարների և այլ պաշտոնյաների: Թե ինչ ավարտ ունեցավ այս պատմությունը, բոլորս գիտենք: Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր «նշանակումները»  հօդս ցնդեցին Ծիծեռնակաբերդի հայտնի աղոթքից հետո:

Թերևս հենց այս օրինակն ունենալով՝ գուցե ամեն դեպքում պետք չէ ժամանակից շատ առաջ ընկնել և մտնել քաղաքապետի դերի մեջ: Անշուշտ, հասկանալի է, որ նման քայլերը հիմնականում Փիառ տեխնոլոիգաներ են, սակայն երբեմն նման տեխնոլոգիաների և քարոզչական միջոցների չափազանցված կիրառումը կարող է բերել  ընդհանրապես գործընթացի անլրջացման: Ինչը, ի դեպ,  նկատվում է արդեն իսկ: Ուստի, ինչպես ասվում է ժողովրդական ասացվածքում՝ «Առուն չթռած հոպ մի ասա»:

Տիգրան Դավթյան

loading...
Ալվարո Մորատան համոզել է Ռեալի ղեկավարությանը բաց թողնել իրեն ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Վայք և Զառիթափ խոշորացված համայնքներում որևէ ծրագիր անավարտ չի մնացել. ՏԿԶ նախարար Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող էր խառնվել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին. Սպիտակ տուն Չելսիի հարձակվողը համալրել է Լիոնը Ֆրանսիայի Թրաբլե քաղաքի ավտոբուսում պայթյուն է որոտացել Նախարար Հարությունյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորությունները Ռեալի կիսապաշտպանը տեղափոխվել է Ռեալ Սոսիեդադ Արցախում զբոսաշրջությունը մայիսին աճել է 222%-ով Բրազիլիայում ֆինանսների նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար Վթար Մոլդովական փողոցում. կա երկու վիրավոր Լայպցիգը 80 միլիոն եվրո է պահանջել կիսապաշտպանի համար ՀՀ կառավարության ծրագրի 36 բնապահպանական միջոցառումների համատեքստում կանաչ տնտեսության գաղափարն է Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Ֆեթր տոնի առթիվ Goal.com. Խամեսը ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Ցեղասպանությունից մազապուրծ հայերի լուսանկարները զետեղվել են Հրազդան Թոքմաջյանի պատկերագրքում Կարեն Կարապետյանը 2016 թվականի պետբյուջեի կատարման շուրջ կառուցողական քննարկումներ է ակնկալում Գորայքի բնակիչներին «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն կմատուցվեն բարձրորակ ծառայություններ Միլանը մոտ է հերթական տրանսֆերն իրականացնելուն ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
website by Sargssyan